ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Քաղաքագիտության կանոններով՝ կրիմինալի հետ սերտաճած Նիկոլի դիկտատուրան առաջիկայում շատ ավելի այլանդակ դրսևորումներ է ստանալու

Քաղաքագիտության կանոններով՝ կրիմինալի հետ սերտաճած Նիկոլի դիկտատուրան առաջիկայում շատ ավելի այլանդակ դրսևորումներ է ստանալու
17.12.2025 | 12:12

Քննչական կոմիտեն մեծածավալ գործ է արել: Թեև նախաքննական գաղտնիք չեմ կարող բացահայտել, բայց կասեմ միայն, որ անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը: Հարձակում իրականացնողներին ազատել է դատարանը, որը բոլորս գիտենք, թե ում sms-հրահանգներով է աշխատում:

Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դավաճանելով «հեղափոխությանը»՝ Նիկոլը սերտաճել է իր իսկ կողմից քրեածին անվանված բիզնեսի հետ: Բայց որ Նիկոլն ուղղակիորեն կրիմինալի հետ է սերտաճել ու կրիմինալին օգտագործում է քաղաքական գործընթացում, այ դա արդեն նորություն է:

Ավելին, քաղաքագիտության կանոններով՝ կրիմինալի հետ սերտաճած Նիկոլի դիկտատուրան առաջիկայում շատ ավելի այլանդակ դրսևորումներ է ստանալու։

ՈՒզու՞մ եք իմանալ, թե ինչ աջակցություն է Նիկոլը խնդրել Եվրոպայից, ինչի մասին խոսեց Կայա Կալասը. ոչ մի արտաքին միջամտություն կանխելու հարց չկա, կա ադրբեջանական տիպի դիկտատուրա հաստատելու եվրոպական «դաբրո» ստանալու հարց: Եվ, այդ «դաբրոյի» մեջ է մտնում նաև կրիմինալի ձեռքերով ընդդիմախոսներին լռեցնելու եվրոպական թույլտվությունը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3096

Մեկնաբանություններ